Զախարովան Զելենսկու իշխանության գալը համեմատել է Հիտլերի պատմության հետ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զուգահեռ է անցկացրել Ադոլֆ Հիտլերի, Երրորդ ռայխի պատմության և արևմտյան հովանավորների կողմից Վլադիմիր Զելենսկու իշխանության բերելու միջև։

«Արևմտյան Եվրոպան, գործելով Զելենսկու ձեռքերով, ուկրաինացի քաղաքացիներին օգտագործում է որպես իր թիթեղյա զինվորիկներ։

Կիևի ռեժիմը՝ նեոնացիստական և ֆաշիստական, արդեն ձևավորված է, արդեն զինված է, արդեն ստացել է ֆինանսավորում։ Իսկ այս նոր ֆյուրերին նրանք արդեն բերել են իշխանության և ուղղորդել նրա դեմքը դեպի թիրախը՝ ինչպես ասում են արևմտաեվրոպական պետությունների ղեկավարները, «գլխավորը, որ նա հարվածի ճիշտ ուղղությամբ»», «Վեստի»-ին տված հարցազրույցում նշել է դիվանագետը՝ հավելելով.

«Բոլոր այն հրեշներին, որոնց նրանք նախկինում ստեղծել էին, հետագայում ստիպված էին ինչ-որ կերպ չեզոքացնել, քանի որ այդ հրեշները միշտ սկսում էին սպառնալ արդեն իրենց բարեկեցությանը, իսկ երբեմն նաև գոյությանը։ Երրորդ ռայխի պատմությունը նույնն է. Հիտլերը չէր կարող իշխանության գալ առանց արտաքին աջակցության»։

Leave a comment