ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Հունիսի 7-ը Նիկոլին վռնդելու, ՔՊ-ին պատմության աղբանոց նետելու օր է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասում ենք մեր կառավարման տարիներին տեղի են ունեցել անչափելի հաջողություններ և ձեռքբերումներ, նաև ասում ենք, որ այդ տարիներին եղել են սխալներ ու բացթողումներ: Մենք գալիս ենք այդ սխալներում ու թերությունները բացառելու, իսկ հաղթանակներն ու ձեռքբերումները կրկնապատկելու: Հունիսի 7-ը պարզապես քվեարկության օր չէ, հունիսի 7-ը իշխանափոխության օր է, հունիսի 7-ը Նիկոլին վռնդելու օր է, հունիսի 7-ը ՔՊ-ին պատմության աղբանոց նետելու օր է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ