ՀՀ–ն իր կենսագործունեությունն ապահովում է ՌԴ աջակցությամբ. Խոսրով Հարությունյան

https://arm.sputniknews.ru/20260531/hhn-ir-kensagvortsuneutjunn-apahvovum-e-rd-ajakcutjamb-khvosrvov-harutjunjan-102837936.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ռուսաստանն ասում է` բարի եղեք հաշվի նստել մեր հետաքրքրությունների հետ. Խոսրով Հարությունյան

Sputnik Արմենիա

Ռուսաստանն ասում է` բարի եղեք հաշվի նստել մեր հետաքրքրությունների հետ. Խոսրով Հարությունյան

2026-05-31T17:44+0400

true

PT1M52S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1f/102837767_252:0:1236:738_1920x0_80_0_0_8980e07ad80dd04f0ca6c5acd9da4cb8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խոսրով հարությունյան, видео, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

խոսրով հարությունյան, видео, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

ՀՀ նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի արտաքին կապերը հնարավորին չափով դիվերսիֆիկացնել, բայց այդ հարաբերությունները չի կարել ձևավորել Հայաստանի բարեկամ երկրներին վտանգելու կամ նրանց շահերը անտեսելու ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ակնհայտ զգացնել է տալիս մի շատ պարզ բան, որ Հայաստանի Հանրապետությունն իր բնականոն կենսագործունեությունն ապահովում է Ռուսաստանի աջակցության, այդ թվում տնտեսական շատ լուրջ աջակցության շնորհիվ, ուստի պետք է դրա հետ հաշվի նստել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Ռուսաստանն ասում է` բարի եղեք հաշվի նստել մեր հետաքրքրությունների հետ»,–նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ համոզված չէ, որ ՌԴ սահմանափակումները Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լավագույն մեթոդն են, սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող մի բարեկամ երկրի շահերն անտեսելով այլ երկրների հետ հարաբերություններ ունենալ։

«Նույնն այնում է նաև ԱՄՆ նախագահ Թրամփը։ Նա նույնիսկ իր զինակիցներն է ասում` ուզո՞ւմ եք, ես ձեզ օգնեմ, բարի եղեք, իմ հետաքրքրությունների հետ հաշվի նստեք։ Մեծ պետությունների քաղաքական վարքագիծը այս կոնտեքստում միանգամայն ըմբռնելի է, կրկնում եմ, ես, օրինակ, խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով, բայց այս առումով գնդակը հիմնականում գտնում է մեր դաշտում»,–ասաց Հարությունյանը։

Նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի արտաքին կապերը հնարավորին չափով դիվերսիֆիկացնել, բայց այդ հարաբերությունները չի կարել ձևավորել Հայաստանի բարեկամ երկրներին վտանգելու կամ նրանց շահերը անտեսելու ճանապարհով։

Հավելենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը։ Գերատեսչությունը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումն իրենց երկրի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Leave a comment