18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ

Հասարակություն

18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ

 Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»։

Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։

📊 Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։

STEPS հետազոտության տվյալներով՝

▪️ 18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ,

▪️ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5%,

▪️ կանանց շրջանում՝ 1.8%,

▪️ մեծահասակների 56.4%-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը,

▪️ 26.6%-ը՝ աշխատավայրում։

 Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից։

Leave a comment