Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին

Քաղաքականություն

31.05.2026 | 15:52

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության մասին կմտածի այն ժամանակ, երբ հարցը կտրուկ դրվի։ Այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Աստանայում vesti.ru-ի հետ հարցազրույցում։

«Երբ գործը հասնի նրան, որ այդ հարցը կդրվի կտրուկ, այդ ժամանակ այդ հարցում կոնկրետություն կլինի, և այդ ժամանակ էլ սթրես-թեստեր կանցկացնենք, եթե նման անհրաժեշտություն լինի։ Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում»,- ասել է Հայաստանի փոխվարչապետը։

Նա նշել է, որ այժմ Հայաստանի առջև ԵՏՄ-ից դուրս գալու հարց դրված չէ։

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ղազախստան կատարած նրա այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, որտեղ ԵՏՄ գագաթնաժողովում խոսվել է Հայաստանի հետ կապված իրավիճակի մասին, հարց է ուղղվել, որ «Երևանը հռչակում է Եվրամիության հետ ինտեգրման կուրս, ինչը համատեղելի չէ ԵՏՄ-ում աշխատանքի հետ», հավելմամբ՝ որքան երկար Հայաստանը «կկարողանա նստել երկու աթոռի վրա»։

«Հարցրեք նրանց, ովքեր փորձում են դա անել»,- հայտարարել է Պուտինը։

 

 

Leave a comment