Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասին և դպրոցի տարածքին

https://arm.sputniknews.ru/20260531/ukrainaji-zu-n-harvatsel-en-zapvorvozhiei-aek-i-transpvortajin-artadramasin-ev-dprvoci-taratsqin-102834557.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1f/102832844_238:0:1105:650_1920x0_80_0_0_c390deb2900168bbfb0d425c0e80ea28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, ատոմակայան, դպրոց, ավտոբուս, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

զապորոժիե, ատոմակայան, դպրոց, ավտոբուս, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հերթական հարվածն այսօր հասցվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքին։ Ռուսական կողմը բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է միջուկային օբյեկտի վնասման հնարավոր հետևանքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասին։ Զոհեր չկան, հայտնել է ատոմակայանի մամուլի ծառայությունը։

Հարձակման արդյունքում ոչնչացվել է վեց ավտոբուս և երկու «Գազել» ավտոմեքենա։ Զապորոժիեի ատոմակայանը շարունակում է բնականոն աշխատել։

Տրանսպորտային արտադրամասը կարևոր դեր է խաղում կայանի շահագործման ապահովման գործում, քանի որ դրա միջոցով իրականացվում է ներքին լոգիստիկա, մասնագետների առաքում և սարքավորումների սպասարկում: Տրանսպորտային արտադրամասի պարկը ներառում է ավտոբուսներ անձնակազմի տեղափոխման համար, ֆուրգոններ և հատուկ մեքենաներ:

Զապորոժիեի Վասիլիվկայի դպրոցը նույնպես հարվածի տակ է հայտնվել, իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։ Վնասվել են դպրոցական ավտոբուսը և շենքի պատուհանները։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Մայիսի 29-ին Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Զապորոժիեի շրջանում վնասել է Վասիլևսկի քաղաքային շրջանի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքը: Այդ օրը «Էներգոդարը» նույնպես բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, վնասվել էմանկապարտեզի խաղահրապարակը և բնակելի շենք:

Leave a comment