Չեխիայի վարչապետը ԵՄ-ի իրավիճակը համեմատել է Հռոմեական կայսրության մայրամուտի հետ

Բաժանորդագրվել

Նա կարծում է, որ ԵՄ քաղաքականության մշակողները «եվրոպական տնտեսությունը մղում են դեպի անդունդ»։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Եվրամիությունը գտնվում է նույն վիճակում, ինչ Հռոմեական կայսրությունն իր գոյության մայրամուտին։

«ԵՄ-ն այժմ, կարծես, նույն ճանապարհին է, ինչ Հռոմեական կայսրությունն իր գոյության ավարտին», – նշել է նա Financial Times-ին տված հարցազրույցում։

Պարբերականը նշում է, որ Բաբիշը քննադատել է ԵՄ ինստիտուտներին այն բանի համար, որ նրանք «անդունդ են մղում» Եվրոպայի տնտեսությանը «դեկարբոնացման» ձգտելու պատճառով:

Ավելի վաղ Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կանխատեսել էր, որ ԵՄ-ի փլուզումը միայն կարագանա:

Leave a comment