Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը, որում միմյանց հետ մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Արսենալը»: Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած հանդիպումն ընթացավ լարված պայքարում։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը փոխանակնվեցին մեկակակն գոլով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 30 րոպեները ևս անարդյունավետ ավարտ ունեցան, և հաղթողին որոշելու համար օգնության հասավ ֆուտբոլային վիճակախաղը՝ 11 մետրանոց հարվածաշարը։
Այստեղ ավելի դիպուկ էին Լուիս Էնրիկեի սաները՝ փարիզյան թիմի ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4։3 հաշվով և 2-րդ տարին անընդմեջ հռչակվեցին Չեմպիոնների լիգայի հաղթող։