Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ՝ «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» (New START) երկարաձգման վերաբերյալ, եթե ամերիկյան կողմից կառուցողական արձագանք լինի։
Այս մասին է ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Լսեք, եթե լինի որևէ կառուցողական արձագանք, իհարկե, մենք կմասնակցենք երկխոսությանը»,- ասել է նա։
Axios-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մոտ են New START համաձայնագրի երկարաձգմանը: Կողմերը քննարկել են այս հարցը Աբու Դաբիում ուկրաինական բանակցությունների շրջանակներում: