Կրեմլը նշել է, թե ինչ պայմանով ԱՄՆ-ի հետ «New START» պայմանագիրը կերկարաձգի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ՝ «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին»  (New START) երկարաձգման վերաբերյալ, եթե ամերիկյան կողմից կառուցողական արձագանք լինի։

Այս մասին է ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Լսեք, եթե լինի որևէ կառուցողական արձագանք, իհարկե, մենք կմասնակցենք երկխոսությանը»,- ասել է նա։

Axios-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մոտ են New START համաձայնագրի երկարաձգմանը: Կողմերը քննարկել են այս հարցը Աբու Դաբիում ուկրաինական բանակցությունների շրջանակներում:

Leave a comment