Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.05.2026 | 14:32

«Այս 35 տարվա ընթացքում ես վերջապես ունեմ համոզում, որ առաջին անգամ լինելով մեր երկրում, հնարավորություն է բացվել ընտրություններով իշխանությունը հեռացնել»,- Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա կարծիք հայտնեց, որ իշխանությունը գործուն քայլեր է ձեռնարկում ընտրություններին քիչ մասնակցություն ապահովելու համար։

«Այս շաբաթների ընթացքում գործող դավաճան իշխանությունները մի բանի վրա են աշխատում՝ ինչքան քիչ մասնակցություն, այնքան լավ իրենց համար: Այսինքն՝ նրանք իրենց այս քարոզարշավով նոր ձայն ավելացնելու խնդիր չունեն, իրենք քարոզով ձայն չեն կարող գրավել: Իրենք ի՞նչ ունեն. ունեն իշխանական ռեսուրս, լծակներ, ֆինանս և այլն, կեղծարարություն, ամեն ինչ ունեն: Իրենք գիտեն քանի հարյուր հազար ձայն ունեն, այսպես ասած, և այնքան քիչ է իրենց ունեցածը, նրանք շատ սարսափած են, որ հանկարծ եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ է իրենց վիճակը: Իրենք աշխատում են ժողովրդին վախեցնել, ժողովրդին զզվեցնել, որ այս ընտրություններին չգնան մասնակցելու, իսկ մենք հակառակը պիտի անենք: Ես վստահ եմ, որ ոչ միայն մենք՝ որպես քաղաքական ուժ, բարեբախտաբար այս օրերին քիչ չեն այն քաղաքական ուժերը, որոնք իրոք խնդիր են դրել ձերբազատվելու այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասաց Սեֆիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment