Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորենի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։
Հայաստան կուղարկվի 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն և 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ:
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար: