https://arm.sputniknews.ru/20260530/arcakhi-nerkajacucchutjan-shenqi-vra-achqi-uni-baqvum-gvortsvogh-tatrvony-narek-karapetjan-102806542.html
Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող թատրոնը․ Նարեկ Կարապետյան
Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող թատրոնը․ Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի մի կտոր է։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T10:00+0400
2026-05-30T10:00+0400
2026-05-30T10:00+0400
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91793221_0:84:1600:984_1920x0_80_0_0_151e07a07c896c774dfcf4063fb94250.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։Նրա խոսքով՝ «Երևանի ադրբեջանական թատրոնը» վերջերս վերակառուցվել է, և մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է «վերադարձի» համար մշակութային հիմնավորում ստեղծել, և այս թատրոնը հենց այդ նպատակով է բացվել։«Ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը»,- հայտարարեց Կարապետյանը։Նա շեշտեց՝ Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի մի կտոր է։Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ Բաքվում բացվում է «Երևանի ադրբեջանական թատրոնը», զուգահեռ իրականության մեջ Հայաստանում սկսվում է Արցախի ներկայացուցչությունը խլելու գործընթացը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91793221_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0c306b1b8d8fc8d3773703a55a19fcdb.jpg.webp
արցախ
Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի մի կտոր է։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ «Երևանի ադրբեջանական թատրոնը» վերջերս վերակառուցվել է, և մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է «վերադարձի» համար մշակութային հիմնավորում ստեղծել, և այս թատրոնը հենց այդ նպատակով է բացվել։
«Ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա շեշտեց՝ Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի մի կտոր է։
Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ Բաքվում բացվում է «Երևանի ադրբեջանական թատրոնը», զուգահեռ իրականության մեջ Հայաստանում սկսվում է Արցախի ներկայացուցչությունը խլելու գործընթացը։