Փաշինյանը կրկնօրինակում է Սաակաշվիլիին` պրոբլեմներ հրահրելով ՌԴ–ի հետ. Քոչարյան

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ, իսկ արտաքին հարաբերություններում դա չափազանց վտանգավոր է։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ կրկնօրինակում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իր քայլերով հրահրում է պրոբլեմներ Ռուսաստանի հետ և փորձում Արևմուտքում աջակցություն փնտրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարանը։

«Սա մի քաղաքականություն է, որը ես ուղղակի մերժում եմ։ Իմ քաղաքականության մոդելը հետևյալն է. մի՛ մխրճվի խոշոր երկրների բախման մեջ, փորձիր համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի՛ խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ, ու եթե ներքաղաքական կյանքում, դա կարող է խնդիրներ չառաջացնել, ապա արտաքին հարաբերություններում չափազանց վտանգավոր է, և դրա գինը տալիս է ժողովուրդը։

Leave a comment