Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը

Քաղաքականություն

29.05.2026 | 23:15

Այսօր՝ մայիսի 29-ին, Վանաձորի Արցախ պուրակում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որին մասնակցել է շուրջ 1,010 մարդ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աերոնկարահանման միջոցով իրականացված անհատական հաշվարկի համաձայն։

«Այսօր՝ մայիսի 29-ին, Վանաձորի Արցախ պուրակում ժամը 18:30-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:19-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1010 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասված է հաղորդագրությունում

Leave a comment