https://arm.sputniknews.ru/20260529/putiny-erevanin-e-verahasceavvorel-harcy-te-vorqan-zhamanak-kareli-e-nstel-erku-atvori-vra-102802082.html
Պուտինը Երևանին է վերահասցեավորել հարցը, թե որքան ժամանակ կարելի է «նստել երկու աթոռի վրա»
Պուտինը Երևանին է վերահասցեավորել հարցը, թե որքան ժամանակ կարելի է «նստել երկու աթոռի վրա»
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը մեկնաբանել է Հայաստանի վերաբերյալ հարցը՝ ԵԱՏՄ-ին նրա անդամակցության և ԵՄ-ին միանալու միաժամանակյա ձգտման համատեքստում։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T21:25+0400
2026-05-29T21:25+0400
2026-05-29T22:27+0400
վլադիմիր պուտին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
հանրաքվե
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102799339_0:0:3218:1810_1920x0_80_0_0_ed4d8cc87da7de794911f7af485dc271.jpg.webp
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանին է վերահասցեավորել հարցը, թե որքան ժամանակ կարելի է «նստել երկու աթոռի վրա»։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Ռուսաստանի նախագահին հարցրել են, թե որքան ժամանակ Հայաստանը կկարողանա «նստած մնալ երկու աթոռի վրա», եթե սկսի ձգձգել հանրաքվեի գործընթացը։«Հարցրեք նրանց, ովքեր փորձում են դա անել», – պատասխանել է Պուտինը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
Владимир Путин кратко ответил на вопрос о том, что будет, если Армения будет затягивать референдум о вступлении в ЕС и продолжении участия в ЕАЭС.
Sputnik Արմենիա
Владимир Путин кратко ответил на вопрос о том, что будет, если Армения будет затягивать референдум о вступлении в ЕС и продолжении участия в ЕАЭС.
2026-05-29T21:25+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102799339_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a7974b17b94ba5a65a480ab7d21c1559.jpg.webp
վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հանրաքվե, եվրամիություն, видео
վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, հանրաքվե, եվրամիություն, видео
ՌԴ նախագահը մեկնաբանել է Հայաստանի վերաբերյալ հարցը՝ ԵԱՏՄ-ին նրա անդամակցության և ԵՄ-ին միանալու միաժամանակյա ձգտման համատեքստում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանին է վերահասցեավորել հարցը, թե որքան ժամանակ կարելի է «նստել երկու աթոռի վրա»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Աստանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը խնդրում է որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահին հարցրել են, թե որքան ժամանակ Հայաստանը կկարողանա «նստած մնալ երկու աթոռի վրա», եթե սկսի ձգձգել հանրաքվեի գործընթացը։
«Հարցրեք նրանց, ովքեր փորձում են դա անել», – պատասխանել է Պուտինը։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։