Հայաստանի գնած նոր զենքերը բավական պրոբլեմային են. Ռոբերտ Քոչարյանը՝ շքերթի մասին

https://arm.sputniknews.ru/20260529/hajastani-gnats-nvor-zenqery-bavakan-prvoblemajin-en-rvobert-qvocharjany-shqerti-masin-102802375.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածելի է համարում երեկվա զորահանդեսին ցուցադրված սպառազինության արդյունավետությունը

Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածելի է համարում երեկվա զորահանդեսին ցուցադրված սպառազինության արդյունավետությունը

2026-05-29T22:37+0400

true

PT0M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102801553_126:0:1069:707_1920x0_80_0_0_4158c79ebf2deb6838e8ae662bd855f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, շքերթ, սպառազինություն, видео

ռոբերտ քոչարյան, շքերթ, սպառազինություն, видео

Բաժանորդագրվել

Ռոբերտ Քոչարյանի խոսքով` ռազմական շքերթից խառը զգացողություններ է ստացել։

Հայաստանի գնած նոր զենքերը բավական պրոբլեմային են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի» վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարանը՝ անդրադառնալով մայիսի 28–ին ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված զինատեսակներին։

«Ամեն մի զինատեսակը ինքն իրենով նորմալ է կամ հայտնի չի, նորմալ է, թե չէ։ Խոսքը հնդկական զինատեսակների մասին է։ Ենթադրում եմ, որ որոշ չափով այդ Սու 30-երի հայտնի պատմության նման մի բան մենք ունենալու ենք ապագայում, երբ զենքը բերել ես, զինտեխնիկան բերել ես, բայց չես օգտագործել ընդհանրապես, այսինքն մարտական առումով զրոյական օգտագործում»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ռազմական շքերթից խառը զգացողություններ է ստացել։

«Մի կողմից բանակը այն կառույցն է, որի կայացման գործում ես մեծ դերակատարություն եմ ունեցել և չեմ կարող անտարբեր մնալ, մյուս կողմից հերթական անգամ քարոզարշավի մաս դարձավ այդ ռազմական շքերթը։ Ես ուղղակի հիշեցի, որ Հայաստանի պատմության մեջ եղել է դա մեկ անգամ, 1996 թ․-ին, անմիջապես շքերթից հետո եղան ընտրություններ, և երևի Հայաստանի պատմության մեջ ամենից վատ ընտրություններն էին»,–ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նշենք, որ մայիսի 28-ին Երևանում տեղի է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում առաջին զորահանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան: Հանրապետության հրապարակում զորահանդեսի հրամանատարն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Զորահանդեսն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Միջոցառմանը հետևելէ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Շքերթին ցուցադրվել են հայաստանյան, ինչպես նաև Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից գնված սպառազինություններ և ռազմական տեխնիկա:

Leave a comment