Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ․ ՌԴ փոխվարչապետ

«Զինվեք համբերությամբ», ռուսական «Վեստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելու մասին։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց «ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ»։

«Հայաստանը միշտ դիրքորոշում ունի, մենք դա տեսնում ենք, որ նրանք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Բայց այստեղ կան նրբություններ»,- հավելել է Օվերչուկը։

Leave a comment