https://arm.sputniknews.ru/20260529/mvoskvan-kpataskhani-ruminiajum-rd-glkhavvor-hjupatvosutjan-pakmany-zakharvova-102784854.html
Մոսկվան կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը. Զախարովա
Մոսկվան կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը. Զախարովա
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ… 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T17:45+0400
2026-05-29T17:45+0400
2026-05-29T17:45+0400
ռուսաստան
ռումինիա
մարիա զախարովա
անցանկալի անձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102756480_0:0:1501:844_1920x0_80_0_0_e5b7003ed501e61d00cc8451dcbe0ef2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինն անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։«ՌԴ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները չեն ուշանա»,-ասել է Զախարովան։Ինչպես նշել է դիվանագետը, Ռումինիայում ԱԹՍ-ի շուրջ բարձրացված աղմուկն արևմտամետներին պետք է Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար։«Ռումինիայում անօդաչուի շուրջ բարձրացված աղմուկը պետք է, որպեսզի շեղեն ուշադրությունը Զելենսկու կողմից Ստարոբելսկում երեխաների սպանությունից, որն իրականացվել է ԵՄ փողերով և ԵՄ աջակցությամբ, և, ինչպես հիմա ակնհայտ դարձավ, Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար»,- ասել է Զախարովան։Հիշեցնենք` Ռումինիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարք է ընկել Գալացում գտնվող տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի համար մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Միաժամանակ ռումինացի զինվորականները չեն որսացել դրոնը, թեև հետևել են դրան ռադիոլոկացիոն համակարգերով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր այլ երկրների օդային տարածքը խախտելու մասին պնդումները, այդ հայտարարություններն անվանել է դատարկ և անհիմն։
ռումինիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102756480_110:0:1235:844_1920x0_80_0_0_ea75ca57082fbcbf030e7be7b7d86c26.jpg.webp
ռուսաստան, ռումինիա, մարիա զախարովա, անցանկալի անձ
ռուսաստան, ռումինիա, մարիա զախարովա, անցանկալի անձ
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինն անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։
«ՌԴ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները չեն ուշանա»,-ասել է Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռումինիայում ԱԹՍ-ի շուրջ բարձրացված աղմուկն արևմտամետներին պետք է Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար։
«Ռումինիայում անօդաչուի շուրջ բարձրացված աղմուկը պետք է, որպեսզի շեղեն ուշադրությունը Զելենսկու կողմից Ստարոբելսկում երեխաների սպանությունից, որն իրականացվել է ԵՄ փողերով և ԵՄ աջակցությամբ, և, ինչպես հիմա ակնհայտ դարձավ, Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք` Ռումինիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարք է ընկել Գալացում գտնվող տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի համար մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Միաժամանակ ռումինացի զինվորականները չեն որսացել դրոնը, թեև հետևել են դրան ռադիոլոկացիոն համակարգերով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր այլ երկրների օդային տարածքը խախտելու մասին պնդումները, այդ հայտարարություններն անվանել է դատարկ և անհիմն։