Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյանը՝ ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մասին

Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են թիմի աչքը վախեցնել, բայց մենք մինչև վերջ գնալու ենք: Այս մասին թիմակիցների հետ հանդիպման-քննարկման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից՝ տեղին-անտեղին թիմին վախեցնելու համար: Ես ձեզ հանձնարարել եմ, ևս մեկ անգամ հանձնարարում եմ, շատ ուշադիր եղեք ընտանիքի հանդեպ, անմիջապես Կենտրոնական գրասենյակ տեղյակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողքն եք լինում:

Սա ժամանակավոր է, մենք մաքուր ենք, ամեն ինչ պետք է օրենքի սահմանում լինի ու որևիցե խախտում չկատարվի՝ ընտրակաշառք կամ որևիցե մի բան, մաքուր ենք, բայց ուզում են թիմի աչքը վախեցնել, մենք մինչև վերջ գնալու ենք»,- նշել է Ծառուկյանը:

Leave a comment