«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց ստիպված կլինի ընտրել». Պեսկովը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին

https://arm.sputniknews.ru/20260529/hajastani-inqnishkhan-iravunqn-e-bajc-stipvats-klini-yntrel-peskvovy-em-i-ev-eatm-i-masin-102777616.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102776359_153:0:1113:720_1920x0_80_0_0_6ce55094bd2c4bc8adad9859eb4a7260.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դմիտրի պեսկով, եվրամիություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, видео, տեսանյութեր, տեսանյութ

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, դմիտրի պեսկով, եվրամիություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, видео, տեսանյութեր, տեսանյութ

Բաժանորդագրվել

ԵՄ–ի հետ հետագա մերձեցումը կարող է հակասությունների հանգեցնել եվրոպական նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների միջև։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է։

«Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Նա պետք է դա անի իր սեփական միջոցների հաշվին։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այստեղ որևէ թերասացություն չկա։ Ամեն ինչ բացարձակապես հասկանալի է, թափանցիկ և հստակ»,-ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը կարող է հակասությունների հանգեցնել եվրոպական նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների միջև։

«Փաստը մնում է փաստ։ Հայաստանը ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պետք չէ առիթ տալ մտածելու, թե ուրիշ տեղ ԵԱՏՄ–ից լավ է․ Լուկաշենկոն առաջարկ է արել

Ուստի, հավելել է Պեսկովը, Երևանը հեռանկարում ստիպված կլինի կողմնորոշվել ինտեգրման հետագա ձևաչափի հարցում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը կորոշի ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը։

Leave a comment