Պեսկով․ Հայաստանը կարող է դեպի ԵՄ շարժվել միայն իր սեփական ֆինանսների հաշվին

Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, սակայն նա չի կարող և չպետք է դա անի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ֆինանսների հաշվին։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա պետք է դա անի իր հաշվին», — լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Leave a comment