Ֆիցոն կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև

Ռումինիայում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել Եվրամիության և Ռուսաստանի միջև։

«Անօդաչու թռչող սարքի միջադեպին ի պատասխան՝ ես համերաշխություն եմ հայտնում Ռումինիայի կառավարությանը, կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում և կոչ եմ անում անհապաղ երկխոսություն սկսել Եվրամիության և Ռուսաստանի միջև», – ուրբաթ օրը գրել է Ֆիցոն։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գիշերը անօդաչու թռչող սարք է բախվել հարավ-արևելյան Գալացի քաղաքում բնակելի շենքի։ Միջադեպը հրդեհի պատճառ է դարձել, և երկու մարդ վիրավորվել է։ Միջադեպից հետո Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար Իլիե Բոլոշանը նշել է, որ Ռումինիայի հակաօդային պաշտպանության արձագանքը «սահմանափակված է սարքավորումների մակարդակով», և հայտարարել է, որ եվրոպական SAFE ծրագրի շրջանակներում նոր հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագրերի անհապաղ ստորագրման մասին։

Leave a comment