Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատի է տվել ՔՊ–ին և Հանրային հեռուստաընկերությանը

https://arm.sputniknews.ru/20260529/samvel-karapetjany-zrpartutjan-hamar-dati-e-tvel-qpin-ev-hanrajin-herustaynkerutjany-102776158.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101287009_188:0:1313:844_1920x0_80_0_0_84863eb91b73b492940fc9e0a583acb3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), դատ

հայաստան, սամվել կարապետյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), դատ

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը արատավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex միասնական դատական տեղեկատվական կայքից։

Կարապետյանը պահանջում է, որ պատասխանող կողմերը՝ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր վերաբերյալ հրապարակված, զրպարտություն համարվող տվյալները։ Նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ:

«Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հայցի պահանջում։

Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։

Նշենք, որ Կարապետյանը ՔՊ–ի դեմ զրպարտության համար դատական հայց էր ներկայացրել նաև 2025 թվականի նոյեմբերին և հուլիսին։

Leave a comment