ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի լավագույն գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինական «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Իզակե Սիլվան ճանաչվել է Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լավագույնն է ճանաչվել 19-ամյա ֆուտբոլիստի գոլը լեհական «Լեխի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:1)։ 85-րդ րոպեին Իզակեն մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ հարվածով։

Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել էր 12 հանդիպման, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment