Կլուբնիկի ռեֆորմ էին սկսել, ԶՈՒ-ն քարոզչամեքենա են դարձրել, «տշեցին» լավ գեներալներին բանակից

Կլուբնիկի ռեֆորմ էին սկսել, ԶՈՒ-ն քարոզչամեքենա են դարձրել, «տշեցին» լավ գեներալներին բանակից։ Այս մասին Սպիտակում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք մեր պարտքը ժամանակին կատարել ենք և հույս ենք ունեցել, որ հաջորդ իշխանությունները ևս նույն կարգի վերաբերմունք կունենան անվտանգային հարցերի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ բեսպիլոտնիկների տեղը կլուբնիկի ռեֆորմ էին սկսել, բանակում ինչքան մարտական փորձով գեներալներ ու գնդապետներ ունեինք բոլորին տշեցին, խաթարեցին բանակցային գործընթացը և ըստ էության արեցին ամեն ինչ, որ Իլհամ Ալիևը սկսի պատերազմ»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով, այս իշխանությունը հրահրեց պատերազմ և պարտվեց, որովհետև չէին հասկանում, թե ինչ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment