Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ իր հարստացված ուրանի պաշարները փոխանցել երրորդ երկրի՝ այդպիսով անտեսելով Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնագրի քննարկումների ժամանակ բարձրացված հարցերից մեկը։
Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վստահելի չէ բանակցություններում, և որևէ համաձայնության չի հասնի, եթե Վաշինգտոնը չփոխի իր վարքագիծը։