Իրանի նախագահը հրահանգել է ակտիվացնել ՌԴ–ից և հարևան այլ երկրներից ապրանքների ներմուծումը

https://arm.sputniknews.ru/20260529/irani-nakhagahy-hrahangel-e-aktivacnel-rdic-ev-harevan-ajl-erkrneric-apranqneri-nermutsumy-102771187.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99739141_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d0bb4281182bfd94bba2bc7246f4da05.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր, ռուսաստան, ներմուծում

մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր, ռուսաստան, ներմուծում

Բաժանորդագրվել

Իրանն աշխատում է ցամաքային սահմանային կետերի և այլընտրանքային տրանսպորտային ուղիների զգալի մասի հնարավորությունների ուժեղացման և ակտիվացման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նախարարների և Իրանի ԿԲ ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցումներ է տվել այլընտրանքային առևտրային միջանցքների զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրագործումը:

«Նախագահն ընդգծել է որոշ անհրաժեշտ ապրանքների ներմուծումն ապահովելու նպատակով երկրի հյուսիսային նավահանգիստների ներուժն առավելագույնս օգտագործելու, այլընտրանքային առևտրային միջանցքները զարգացնելու և հարևան երկրների, այդ թվում՝ Պակիստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հնարավորությունները ներգրավելու անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել արագացնել համապատասխան համաձայնագրերի իրագործումը», – ասած է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խորհրդակցությանը մանրամասն քննարկվել է հիմնական ապրանքների, դեղերի և երկրի համար անհրաժեշտ ռեսուրսների ներմուծման ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հարավային որոշ անցակետերում առաջացած սահմանափակումները:

Իրանի շրջափակումը ազգի դեմ պատերազմի շարունակությունն է. Մասուդ Փեզեշքիան

Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ապրանքների ներմուծումը դյուրացնելու և ավելացնելու նպատակով հարևան երկրների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ակտիվացվել և ուժեղացվել են ցամաքային սահմանային կետերի և այլընտրանքային տրանսպորտային ուղիների զգալի մասի հնարավորությունները:

Leave a comment