Հայ հասարակությունում խիստ բացասական են արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին. Սիմոնյան


shantnews.am ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հարցին։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է՝ Երևանը դեռևս պատասխաններ չի ստացել իր հարցերին։


 


ԱԺ նախագահը նաև մտահոգություններ է հայտնել Հայաստանի դեմ Ռուսաստանի հանրային ոլորտից հաճախակի հնչող հռետորաբանության վերաբերյալ։


 


«Դա միայն մեզ չի անհանգստացնում, մտահոգում է հայ հասարակությունը։ Ես դեսպանի հետ կիսեցի իմ տպավորությունը։ Հայ հասարակությունում շատ բացասական են արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Նրանք այսպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարևոր է, կարծիքները կարևոր են, և այն ընկալումը, որ Մոսկվան դաշնակից է, միշտ էլ գոյություն է ունեցել և մնում է։ Հետևաբար, շատ ցավալի է լսել նման հայտարարություններ», – հավելել է Սիմոնյանը։


 


 


Leave a comment