ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Փետրվարի 5-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույց էր: Հարյուրավոր հայեր եկել էին արտահայտելու իրենց աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա ազգընտիր գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ձերբակալաված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և մնացյալ հայորդիներին, ովքեր բանտարկվել են զուտ այն պատճառով, որ իրենց արդար ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն Հայ Եկեղեցու:
Պաստառների վրա գրված բառերն ինքնին արտահայտում են ցույցի բուն նպատակը՝ «Պաշտպանենք մեր եկեղեցին», «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից», «Ազատություն սրբազաններին»:
Մոսկվայի հայերը Հայաստանի կառավարության օրեցօր ահագնացող անօրինական ու հակասահամանդրական գործողություններն անընդունելի են համարում և կործանարար հայրենիքի համար:
Ներկաների խոսքով՝ իրենց փողոց է դուրս բերել ոչ թե քաղաքական դրդրապատճառը, այլ քրիստոնեկան հավատքը, հոգևոր հենասյունը, սրբազան ժառանգությունն ու պատմական հիշողությունը պաշտապանելու աներկբա ցանկությունն ու հաստատակությունը:
«Եկեղեցին սրբություն է։ Այն մեր ազգային հենասյունն է։ Եվ երբ դրան դիպչում են, մեզանից յուրաքանչյուրը վիրավորվում է։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում Հայ Եկեղեցու և հոգևորականների հանդեպ ապօրինի է և ուղղված է կրոնական ազատության ու Հայաստանի Սահմանադրության դեմ»,- իր խոսքում ասաց Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գևորգ քահանա Վարդանյանը։
–00—ՅՄ