https://arm.sputniknews.ru/20261101/hajtni-e-mahacats-zintsarajvoghi-inqnutjuny–na-mi-qani-amsic-kavarter-tsarajutjuny-108743565.html
Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը. նա մի քանի ամսից կավարտեր ծառայությունը
Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունը. նա մի քանի ամսից կավարտեր ծառայությունը
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։ 01.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-01T13:06+0400
2026-11-01T13:06+0400
2026-11-01T13:07+0400
զինծառայող
սևան
մահ
զոհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1877/44/18774453_0:0:1600:901_1920x0_80_0_0_e1aae92faf3d59f18fa429e47c5be37d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։ Այդ մասին հայտնում է MediaHub–ը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։MediaHub–ի տեղեկություններով՝ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը։ Լրատվամիջոցը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։ «Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին»,– նշել է նա։Ուսուցչուհու խոսքով՝ ծնողները աշխատասեր, օրինակելի վարքի տեր մարդիկ են։«Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»,–ասել է նա։Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 10–ին։
սևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1877/44/18774453_21:0:1444:1067_1920x0_80_0_0_d34544f754493ca41e01317c5f326d1c.jpg.webp
զինծառայող, սևան, մահ, զոհ
զինծառայող, սևան, մահ, զոհ
Լրատվամիջոցը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
MediaHub–ի տեղեկություններով՝ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը։
Լրատվամիջոցը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,– ասել է նա։
Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։
«Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին»,– նշել է նա։
Ուսուցչուհու խոսքով՝ ծնողները աշխատասեր, օրինակելի վարքի տեր մարդիկ են։
«Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»,–ասել է նա։