Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կարճ քննարկել են Հայաստանը ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում

Քաղաքականություն

29.05.2026 | 11:30

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտիննու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Նրանք երեկ մի քանի զրույց են ունեցել նիստի շրջանակում։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,- ասել է նա։

Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ ոչ պաշտոնական ճաշի ժամանակ ԵՏՄ պետությունների ղեկավարները հնարավորություն են ունեցել «միասին շատ լավ զրույց ունենալ»։

«Բավականին սերտ շփում է եղել»,- հայտարարել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment