Ռուսաստանը դադարեցնել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» լրացուցիչ հանձնարարել է «Честный знак» համակարգի օպերատորին դադարեցնել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շիշ խմբաքանակի վաճառքը, գրում է Կոմերսանտը։

Նշվում է, որ ջրում գերազանցվել է հիդրոկարբոնատի պարունակությունը։ Նոր խմբաքանակ արգելափակման հրամանը գործում է 2026 թվականի մայիսի 28-ից մինչև հետագա ծանուցում։

Հաղորդվում է, որ 2026 թվականի սկզբից ի վեր «Честный знак» համակարգի միջոցով սովորական խանութներում և առցանց հարթակներում շրջանառությունից հանվել է «Ջերմուկ» ջրի 38,4 միլիոն շիշ։

Մայիսի 22-ից սկսած՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ն  արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների վաճառքը։ Նշվում է, թե արտադրողը՝ Հայաստանում գործող «Ջեմրուկ Գրուպ» ՓԲԸ-ն չի պահպանել արտադրության տեխնիկական պահանջները։ Լաբորատոր վերլուծությունը, իբր, ցույց է տվել, որ ջրում գերազանցվել են քլորիդների, սուլֆատների և բիկարբոնատ իոնների թույլատրելի կոնցենտրացիաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment