Թբիլիսիում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը


Հանրապետության օրվա առիթով՝ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղիկներ զետեղեցին Թբիլիսիի ազգային պալատի հուշատախտակի մոտ՝  նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը։


 


1918 թվականի մայիսի 28-ին Թբիլիսիի ազգային պալատի պատմական շենքի նիստերի դահլիճում Հայոց  Ազգային խորհուրդն ընդունել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման որոշումը՝ այդպիսով վերականգնելով հայոց պետականությունը, հայտնում են դեսպանությունից։


 


ՀՀ դեսպանը և դեսպանության անձնակազմը՝  տնօրեն Նինա Ղիփիանիի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Թբիլիսիի ազգային պալատի վերանորոգված շենքում։

Leave a comment