Կրակոցներ Էջմիածնում. 5 ձերբակալված կա

Բաժանորդագրվել

Ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան, դպրոցի և հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը, դեպքի վայրում եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ` այլ մանրամասներ չհաղորդելով։

Լրատվամիջոցի աղբյուրները փոխանցել են, որ ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց միջև անձնական, այսպես կոչված «տղայական» հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Leave a comment