ՀԿԿ նախագահն ու ավագ օպերլիազորը պարգևատրվել են


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Նահապետյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել։ 


Հրամանագիրն այսօր մայիսի 25-ին ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:

Դիտումների քանակ3

Leave a comment