Փաշինյանն արևմուտքի հետ գործարքի է գնացել, որի նպատակն է պահպանել սեփական իշխանությունը․ Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փաշինյանը արևմուտքի գետ գործարքի է գնացել, որի նպատակն է պահպանել սեփական իշխանությունը», – այս մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նա անդրադարձել է Թրամփի գրառմանը, որով ԱՄՆ նախագահը առաջիկա ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։

«Թրամփը հրապարակել է մի գրառում, որում, ըստ էության, ասում է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը կառուցելով TRIPP-ը, ամերիկյան նավթային ընկերությունների համար ստեղծելու է հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև ԱՄՆ»,- Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում ասել է Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ «սա խայտառակ փաստ է», քանի որ «ժողովրդավարությունը առաջին հերթին նշանակում է, որ ժողովուրդն ինքն է ընտրում իր ճակատագիրը՝ առանց արտաքին կոպիտ միջամտությունների»։

«Թրամփը, Մակրոնը, հայտարարելով Նիկոլ Փաշինյանին մի թեկնածու, որը անպայման պետք է ընտրվի, ըստ էության, թելադրում են իրենց կամքը հայ ժողովրդին՝ խախտելով ժողովրդավարության ամենատարրական նորմերը։ Մենք պետք է շնորհակալ լինենք Թրամփին, որ խախտելով դիվանագիտական բոլոր ձևականությունները, շատ հաճախ հայտարարում է ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը նա հայտարարել է՝ Փաշինյանը պետք է Արևմուտքին միայն մեկ նպատակով, որպեսզի Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը ամրապնդվեն և ապահովվեն, մասնավորապես՝ նավթային ընկերությունների շահույթներին, գերշահույթներին նպաստեն»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անի Թամազյան

Leave a comment