https://arm.sputniknews.ru/20260528/ajn-inch-kareli-e-zevsin-chi-kareli-ezin-sharmazanvovi-andradardzy-trampi-hajtararutjany-102737510.html
«Այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին». Շարմազանովի անդրադարձը Թրամփի հայտարարությանը
«Այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին». Շարմազանովի անդրադարձը Թրամփի հայտարարությանը
Sputnik Արմենիա
Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, ապա միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի… 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T17:26+0400
2026-05-28T17:26+0400
2026-05-28T17:26+0400
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449116_0:84:1600:984_1920x0_80_0_0_3735f7c359c01e1eceb7a7467fc04be9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս իր լիակատար աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար։Ինչպես հայտնել ենք, Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ի ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում։Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, օրինակ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր որևէ թեկնածուի, ապա նույն այդ շրջանակները միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։«Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի` ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։ Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ»,– նշել է նա։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449116_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1d1eabd992965c47c4e6d470af884813.jpg.webp
էդուարդ շարմազանով
էդուարդ շարմազանով
Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, ապա միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։
«Ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին։ Ինքնիշխաններ, ի՞նչ կա, բան չունե՞ք ասելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։ Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞ ոչ»,– ֆեյսբուքյան էջում նման հարցադրում է արել Շարմազանովը։
Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, օրինակ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր որևէ թեկնածուի, ապա նույն այդ շրջանակները միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։
«Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի` ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։ Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ»,– նշել է նա։