Առնվազն զարմանալի է, որ Թրամփը, ով չէր մտաբերում Հայաստանի վարչապետին, այսօր նրան անվանում է իր «հրաշալի բարեկամը»: Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«ԱՄՆ Նախագահ Թրամփի գրառումը իր գրառման մեջ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է իր հրաշալի բարեկամը, քանի որ նա կիսում է ամերիկյան տեսլականը կապված տարածաշրջանի եվ Հայաստանի զարգացման հետ։
Առնվազն զարմանալի է, որ Թրամփը, ով շփոթում էր մեր երկրի անվանումը եվ նույնիսկ չէր մտաբերում Հայաստանի Վարչապետին (բոլորս հիշում ենք թե ինչպես էր, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից շաբաթներ անց, միջազգային հարթակներից մեկում Փաշինյանը համառորեն փորձում թարմացնել Թրամփի հիշողությունը իրեն ճանաչելու առումով), այսօր նրան անվանում է իր «հրաշալի բարեկամը։
Եվ կարեվորն այն է. որ Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը՝ ապահովել ամերիկյան էներգետիկ ընկերությունների անխոչընդոտ մուտքը Կենտրոնական Ասիա՝ անարգել օգտագործելով Հայաստանի տարածքը։ Եվ ամերիկյան այս տեսլականի իրականացմանը Փաշինյանի անթաքույց նպաստելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դառնում է Թրամփի հրաշալի բարեկամը, ուստի եվ Թրամփը հայտնում է իր աջակցությունը Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։
Այս ամենը՝ Ռուբիոյի կարճատեվ կանգառը Զվարթնոց օդանավակայանում, փաստաթղթերի հապճեպ ստորագրումը, Թրամփի գրառումը վկայում են, որ ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ գործող իշխանության հնարավոր պարտությամբ եվ գործի է դնում իր վերջին փամփուշտները։ Սրա մասին է խոսում Թրամփի գրառումը»: