Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ․ ԱԺ նախագահը՝ Լավրովին

Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով՝ ընդգծելով, որ այլ պատկերացում Հայաստանում չկա


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, որ մենք փորձում ենք ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ դաշնակից պետության դեմ:


Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով՝ ընդգծելով, որ այլ պատկերացում Հայաստանում չկա:


«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք նման ընկալում չունենք և երբեք չենք ունենա», ասել է Սիմոնյանը։


Leave a comment