Առաջարկվում է պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով


Նախագծով առաջարկվում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


 


Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգավորման վերանայմամբ, որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:


 


Ներկայում պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:


 


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:


 


 


 


 


Leave a comment