Փաշինյանի առաջարկով 4 զինվորականի գեներալ–մայորի կոչում է շնորհվել

Բաժանորդագրվել

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասային աստիճան։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի 1–ին Հանրապետության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ ՊՆ 5 բարձրաստիճան զինվորականի կոչումները բարձրացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչումներ»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, իսկ ՀՀ պաշտպանության նախարար սուրեն Պապիկյանի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանն էլ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։

Leave a comment