Պաշտպանության նախարարի տեղակալները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․
Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։