ՀՀ-ն հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որոնց պատասխանները չի ստացել. Ալեն Սիմոնյանը` Լավրովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը փորձում է կարգավորել տարածաշրջանում իրավիճակը և, իր կարծիքով, այնքան էլ վատ չի ստացվում։ Ադրբեջանի հետ արդեն սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում լինի ըմբռնում, թե Հայաստանը փորձում է ՌԴ-ի դեմ ինչ-որ բան անել՝ բարեկամական, դաշնակցային երկրի նկատմամբ։ Չնայած նրան, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկել»,- նշել է Սիմոնյանը։

Նա շեշտել է՝ Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

«ՀԱՊԿ-ի մասով մեր դիրքորոշումը գիտեք․ մենք հարցեր ունենք, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են։ Մեզ անհանգստացնում է նաև այն հռետորաբանությունը, որ մենք լսում ենք հանրային տիրույթում՝ ուղղված նաև հայ հասարակությանը»,- նշել է Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ հայ հասարակությունը բացասաբար է վերաբերվում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։

«ԵՏՄ-ի և Մաքսային միության վերաբերյալ՝ մենք չենք կարծում, որ պետք է դուրս գանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որն օգտակար կլինի երկու կողմերի համար»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment