Ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը. Ռուբիոն՝ Թրամփին

«Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք, իրականում, շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին գտնվում»:

Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելով Հայաստան կատարած այցի արդյունքները:

«Այնպես որ, մենք լավ առաջընթաց ունենք նաև այստեղ»,-ասել է Ռուբիոն։

Նա մանրամասնել է, որ Հայաստանում ստորագրվել ու նախաստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

«Հայաստանում նախաստորագրեցի  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) նախագծի պայմանագիրը: Սա այն խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին Դուք կարողացաք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Բացի այդ, մենք Հայաստանի հետ ստորագրեցինք նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը, ինչպես նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:

Այսպիսով, սա պարզապես հիշեցում է ևս մեկ պատերազմի մասին, որը Դուք օգնեցիք կարգավորել, պարոն նախագահ:

Իսկ այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք իսկապես լճացած էին շատ երկար ժամանակ: Այնպես որ, այդ ճակատում ևս մենք լավ ենք առաջ գնում»,-նշել է Ռուբիոն:

Leave a comment