ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամեն ինչ անում է ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ օգտագործելու համար և այդ նպատակով «ակտիվացրել է» Հայաստանի իր «գործակալներին։ Նա խոստացել է, թե հունիսի 7-ից հետո վարչապետի պաշտոնով վերադառնալու է և «լուծելու է ԵԱՏՄ-ում առկա բոլոր խնդիրները»՝ կոչ անելով «չվախենալ ժամանակավոր դժվարություններից»։ Փաշինյանը հայտարարել է նաև, որ նման քայլեր անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը։
Մանրամասները՝ տեսանյութում
—00—ՄԱ