Ավետիք Չալաբյանը իրականությանը հակասող տեղեկություն է տարածում․ Իոննիսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ավետիք Չալաբյանը իրականությանը հակասող տեղեկություն է տարածում

Ավետիք Չալաբյանը, «168ժամ»-ի եթերում հայտարարել է, որ իր տեղեկություններով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած նախագծից հանվում է օտարերկրացիների կողմից հող գնելու արգելքի դրույթը։

Դա կրկնակի սուտ է տեղեկություն է։

Նախ, գործող սահմանադրությունում այդ արգելքը բացարձակ չէ։ Մի շարք դեպքերում օտարերկրացիները, գործող սահմանադրությամբ ու օրենքներով, կարող են հող գնել (օրինակ՝ իրավաբանական անձ ստեղծելու միջոցով)։

Երկրորդը, նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել։

Այլ կերպ ասած, Չալաբյանի ասածը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նույնիսկ ամբողջությամբ հակառակ պրոցեսն է տեղի ունենում։

Կոչ եմ անում Չալաբյանին չտարածել սուտ տեղեկություններ, իսկ «168ժամ»-ի թերթին (թե ասա ում ինչ ես կոչ անում)՝ չապակողմնորոշել իր ընթերցողներին ու ներկայացնել իրականությունը։

Պարեն Չալաբյանին և հետաքրքրված մյուս քաղաքացիներին էլ ասեմ, որ Սահմանադրական բարեփոխումների պրոցեսում գաղտնի բան չկա, ամբողջ բովանդակությունը թափանցիկ է, բովանդակության հետ կապված ցանկացած հարցի հաճույքով կպատասխանեմ։

Leave a comment