Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մարզիկները

Forbes-ը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրությամբ երիտասարդ մարզիկներին (մինչև 25 տարեկան)։

Ցուցակը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի ֆուտբոլիստը մեկ տարում 80 միլիոն դոլար է վաստակել աշխատավարձը, բոնուսները և գովազդային եկամուտները ներառյալ։

2026թ․ ամենաբարձր վարձատրությամբ մինչև 25 տարեկան մարզիկները

1․ Էրլինգ Հոլանդ (ֆուտբոլ) – 80 միլիոն դոլար

2․ Էնթոնի Էդվարդս (բասկետբոլ) – 69 միլիոն դոլար

3․ Կառլոս Ալկարաս (թենիս) – 61,5 միլիոն դոլար

4․ Վինիսիուս Ժունիոր (ֆուտբոլ) – 60 միլիոն դոլար

5․ Քեյդ Քանինգեմ (բասկետբոլ) – 58,6 միլիոն դոլար

6․ Յանիկ Սիներ (թենիս) – 54,6 միլիոն դոլար

Leave a comment