Ֆինլանդիայի նախագահն անդրադարձել է ԱՄՆ նախագահի քայլերին

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերին։

«Ամերիկացիներն այլևս հարցեր չեն տալիս։ Գնում ես Վենեսուելա, չես հարցնում։ Հավակնություններ ես ներկայացնում Գրենլանդիայի վրա, չես հարցնում։ Գնում ես Իրան, չես հարցնում»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է իր իշխանությունը տարածել Մերձավոր Արևելքում, օրինակ՝ Իրանում հենց հիմա, նրանք բացարձակապես ոչ մի հնարավորություն չունեն դա անելու առանց եվրոպական բազաների։

Leave a comment