ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անհատ ձեռնարկատեր Գագիկ Ստեփանյանին պատկանող (ք․ Երևան, Մամիկոնյանց փողոց) հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ խախտումները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:
–00—ՅՄ